Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Ինքնակա՞մ, թե՞ ստիպողաբար են ջնջել Սրբազանի լուսանկարները

Ինքնակա՞մ, թե՞ ստիպողաբար են ջնջել Սրբազանի լուսանկարները
10.05.2024 | 15:50

Իջևան քաղաքի պետական բուժհիմնարկների մի շարք աշխատողներ, ովքեր Ֆեյսբուքի իրենց էջում տարբեր միջոցառումներից ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի բազում լուսանկարներ ունեին, շտապ ջնջել են այդ լուսանկարները։ Հայտնի չէ՝ նրանց ստիպե՞լ են ջնջել Սրբազանի լուսանկարները, թե՞ իրենք են աշխատանքը կորցնելու վախից դրանք ջնջել։

Մարզի բուժհիմնարկները գտնվում են Տավուշի մարզպետարանի անմիջական ենթակայության ներքո, մարզպետն էլ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանն է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ